Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

2015-ին կավելանա Համաշխարհային բանկի օժանդակությունը Հայաստանին

2015-ին կավելանա Համաշխարհային բանկի օժանդակությունը Հայաստանին
20.12.2014 | 13:09

Համաշխարհային բանկն ամփոփել է այս տարի Հայաստանին տրամադրած ֆինանսական օժանդակությունը և վերահաստատել, որ 2015-ին բանկը կշարունակի գործակցությունը թե պետական քաղաքականության բարեփոխումների ուղղությամբ՝ տրամադրելով վարկային ռեսուրսներ, թե ճյուղային ծրագրերի ուղղությամբ՝ կատարելով ներդրումներ: «2014-ի ընթացքում գործող ճյուղային ծրագրերի իրականացման նպատակով փաստացի հատկացվել է ավելի քան 40 միլիոն ԱՄՆ դոլար: Հաջորդ շաբաթ մեր զարգացման քաղաքականության վարկի շրջանակում նախատեսվում է 75 միլիոն ԱՄՆ դոլար գումարի հատկացումը կառավարությանը»,- ասել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին:
Համաշխարհային բանկի հաղորդագրության համաձայն՝ բանկը լիարժեք պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանին, մինչ վերջինս հարմարվում է տարածաշրջանային ու միջազգային փոփոխական տնտեսական զարգացումներին և ձգտում ձևավորել առավել ամուր տնտեսություն, որը կապաhովի աշխատատեղեր: «Աշխատատեղերը Հայաստանի համար զարգացման գերակա խնդիր են երկարաժամկետ հեռանկարում»,- նշված է հաղորդագրությունում:
Հաղորդագրությունում ասվում է, որ Համաշխարհային բանկի փորձագիտական խմբերի և ՀՀ կառավարության միջև շարունակվում են քննարկումները ճանապարհներին, էներգետիկային, զբոսաշրջությանը ու համայնքային զարգացմանը և Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամին հետագա աջակցություն ցուցաբերելուն ուղղված ծրագրերի վերաբերյալ, որոնք կամփոփվեն 2015-ին:

Դիտվել է՝ 856

Մեկնաբանություններ